Առաքում և վճարում
Վճարում
Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ Վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով: Վճարման տեսակի վերաբերյալ իր ընտրության մասին Գնորդը պետք է նախապես տեղեկացնի Վաճառողին՝ www.ipmobile.am կայքում գնում կատարելու ժամանակ՝ մինչ պատվերը հաստատելը:
Կանխիկ վճարման տարբերակ Գնորդի կողմից կանխիկ վճարման տեսակի դեպքում կանխիկ վճարումը կատարվում է ապրանքը Գնորդին Մեր առաքիչի միջոցով փոխանցելու և հանձնելու պահին: Ապրանքի համար վճարման փաստը հաստատվում է առաքիչի կողմից Գնորդին տրվող անդորրագրի միջոցով:Վաճառողը հորդորում է պահպանել վճարման անդորրագիրը:
Անկանխիկ վճարման տարբերակ Անկանխիկ վճարման դեպքում Գնորդը պետք է նշի www.ipmobile.am կայքում փոխանցման նպատակը և այն ապրանքը, որի համար կատարվել է վճարումը:
Առաքում
Ապրանքը Գնորդին մատակարարվում է կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում: Ապրանքի մատակարարման վայրի՝ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:
Վաճառողը ապրանքների մատակարարում իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Վաճառողը ապրանքների մատակարարումը չի իրականացնում կալանավայրերում, զորամասերում, մետրոյի կայարաններում և նմանատիպ այլ հանրային վայրերում:
Ապրանքների առաքումը իրականացվում է պատվերի ձևակերպումից և հաստատումից հետո։
Պատվերը ստանալուց հետո մեր խորհրդատուները կկապվեն ձեզ հետ՝ պատվերը հաստատելու և առաքման բոլոր մանրամասները ճշտելու համար։
Առաքումը իրականացվում է պատվերի հաստատումից հետո մոտավորապես մինչև 3 ժամվա ընթացքում։
Տոնական և ոչ աշխատանքային օրերին հնարավոր են առաքման փոքր ուշացումներ՝ բարձր ծանրաբեռնվածության պատճառով։
Պատվերը ստանալիս
Ապրանքը ստանալու պահից Գնորդը պարտավոր է առաքիչի ներկայությամբ բացել փաթեթավորված ապրանքը՝ – ստուգել ապրանքի ամբողջականությունը – կոմպլեկտայնությունը, համոզվելու համար, որ ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն և ամբողջովին նոր է և անվնաս: Նշված գործողությունները կատարելուց հետո, ընդունման-հանձնման ակտը ստորագրելով Գնորդը առանց նախապայմանների համաձայնվում է և ընդունում, որ մատակարարված ապրանքը հանդիսանում է իր կողմից պատվիրված ճիշտ ապրանքը, այն համապատասխանում է իր ընտրած տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է, լրիվ նոր է, այսինքն օգտագործված չէ և ամբողջությամբ համապատասխանում է www.ipmobile.am կայքում նշված նկարագրին:
Պատվիրված ապրանքները կամ ապրանքը ստանալիս Գնորդը պարտավոր է առաքիչին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ Գնորդի անձը նույնականացնելու համար: Եթե Գնորդը հրաժարվի ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ապա առաքիչը իրավունք ունի չհանձնել սույն ապրանքը Գնորդին:
Հեռախոսներ
Նոութբուքեր
Պլանշետներ
Խելացի ժամացույցներ
Ականջակալներ
Բարձրախոսներ
Խաղեր և VR
Աքսեսուարներ